Ուկրաինան չորեքշաբթի գիշերը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Մի քանի պայթյուններ են որոտացել Կիևում․ քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի մասին։ Խարկովի մարզի իշխանություններն էլ հայտարարել են բալիստիկ հրթիռներով հերթական հարձակման մասին, որին նախորդել է կամիկաձե ԱԹՍ-ների գրոհը։ «Հակառակորդի հարձակման հետևանքով մայրաքաղաքի երկու բարձրավոլտ գծեր հրթիռների բեկորներից …

