Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը X-ի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Միսաք Մանուշյանի աճյունը կվերահուղարկավորվի Փարիզի Պանթեոնում: «80 տարի առաջ այս օրը բանաստեղծ, Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը ձերբակալվեց Էվրի կայարանում, ապա գնդակահարվեց իր 22 զինակից եղբայրների հետ։ Նա կլինի առաջին օտարերկրյա և կոմունիստական դիմադրության մարտիկը, որը կհուղարկավորվի Պանթեոնում։ Արարողությունը տեղի կունենա …

