Հետախուզվող Մայրապետյանը պետությանը կվերադարձնի՞ 4․4 մլրդ դրամը․ դատարանը բռնագանձման վճիռ է կայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Տերյան 66 հասցեում գտնվող հայտնի շենքը, որտեղ բնակարաններ ունեն ապօրինի գույքի բռնագանձման գործով անցնող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, կրկին դատաիրավական համակարգի ուշադրությանն է արժանացել։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանը վճռով հաստատել է, որ այս շենքի բնակարանների վաճառքի պայմանագրերում 1 քմ-ի արժեքը նշվել է շուրջ 66 հազար դրամ` 770 հազար դրամի փոխարեն, ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75 հազար  դրամ` 160 հազար դրամի փոխարեն, ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61 հազար դրամ՝ 875 հազար դրամի փոխարեն: Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանի ընկեր, հայտնի գործարար Սամվել Մայրապերյանը և «Գլոբուս» ՍՊ ընկերության 2006 թվականի տնօրեն Գագիկ Հակոբջանյանը խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկերից՝  չվճարելով ավելի քան 4 միլիարդ դրամ գումար:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դեռևս 2022 թվականին հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով որպես պետությանը պատճառված վնասի հատուցում՝ ընկերության իրական սեփականատեր Սամվել Մայրապետյանից և այդ ժամանակ գործադիր տնօրեն հանդիսացող Գագիկ Հակոբջանյանից համապարտության կարգով բռնագանձել 5 մլրդ 689 մլն 764 հազար դրամ:

Երևան քաղաքի Տերյան 66 հասցեի շենքը կառուցվել է 2006 թվականին, ընդհանուր մակերեսը 28 650,63 քմ է։ Շինարարության ավարտից անմիջապես հետո Մայրապետյանն ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս» ՍՊԸ-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի թվով 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում` շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը:

Ըստ հայցի՝ հետագայում Գագիկ Հակոբջանյանը «Գլոբուս» ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հանցավոր գործունեությունը թաքցնելու, ինչպես նաև դրա բացահայտման վտանգը նվազեցնելու նպատակով, Սամվել Մայրապետյանի հանձնարարությամբ, 2006 թվականի նոյեմբերի 21-ին ընկերությունը լուծարվել է: Այնուամենայնիվ, Դատախազությունը նաև վճարման մասով է նախապես քայլեր ձեռնարկել։

Հակակոռուպցիոն դատարանում սա պետական շահերի պաշտպանության գործով առաջին վճիռն է, որով նման մեծ գումար է փոխանցվելու պետական բյուջե։ Սամվել Մայրապետյանը մտադիր է վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում։ Նրա փաստաբանական թիմի միջոցով տարածված հայտարարության մեջ գործարարը պնդում է, թե Հայաստանի ներկայիս իշխանություններն իրեն չեն ներում ակնկալվող սուտ ցուցմունքներ չստանալու համար, բացի այդ, պատահական չէ նաև վճռի հրապարակման օրը։

«Կարելի է ենթադրել՝ Փաշինյանի բրյուսելյան այցի օրը PR արդյունք ցուցադրելու համար: Ստացվում է, որ իշխանությունները վերահսկում են ոչ միայն վճռի բովանդակությունը, այլ նաև որոշում են հրապարակման օրն ու ժամը։ Այս վճռով ոչ մի գումար չի կարող փոխհատուցվել պետական բյուջե, քանի որ գործընթացը հակաիրավական է։ Այն անպայմանորեն բողոքարկվելու է բոլոր հնարավոր՝ թե՛ ներպետական և թե՛ միջազգային ատյաններում»,- նշվում է հայտարարության մեջ։

Ռոբերտ Քոչարյանի հետ մտերիմ և նրա օրոք Հյուսիսային պողոտայում ակտիվ շինաշխատանքներ իրականացրած Մայրապետյանն այս պահին հետախուզման մեջ է։ Նա ձերբակալվեց հեղափոխությունից մի քանի ամիս անց՝ կաշառք ստանալուն օժանդակելու հոդվածով, ապա կալանավորվեց։ 2018 թվականի տարեվերջին 30 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ երկու ամիս անց հայտնի դարձավ, որ գործարարը Գերմանիայում վիրահատվել է։ 2019 թվականի հոկտեմբերին ՀՔԾ-ն հայտնեց, որ Մայրապետյանի ինքնազգացողությունն օդանավակայանում վատացել է, ինչի պատճառով էլ նա չի կարողացել Հայաստան գալ։ 2020 թվականի մարտին նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան