Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի կոմունիստական կուսակցության անդամ Լիանա Կանելլիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում։ «Հանդիպել եմ Հունաստանի խորհրդարանի կոմունիստական կուսակցության անդամ և հայերի հրաշալի բարեկամ Լիանա Կանելլիի հետ։ Քննարկեցինք Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության բարձր մակարդակը, Հունաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը, որն …

