ԵՄ-ում հույս ունեն մինչև տարեվերջ Պուտինի համար հատուկ տրիբունալ ստեղծել

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսական «իշխող վերնախավի» համար միջազգային հատուկ տրիբունալը կստեղծվի մինչև 2024 թվականի ավարտը։ Նման հույս է հայտնել արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը Դիդիե Ռեյնդերսը «Ուկրաինայի համար Արդարության վերականգնում» համաժողովի շրջանակում DW-ին տված հարցազրույցում։

Ըստ Ռեյնդերսի՝ այժմ Արևմուտքում այս դատավարության շուրջ քննարկումներ են ընթանում «տարբեր միջազգային դերակատարների հետ», այս պահին «քննարկվում է երկու հիմնական տարբերակ՝ միջազգային տրիբունալ՝ հիմնված բազմակողմ համաձայնագրի վրա կամ պարզեցված լուծում՝ հիմնված Ուկրաինայի և Եվրոպայի խորհրդի միջև երկկողմ համաձայնագրի վրա»։

ԵՄ-ն ստեղծել է նաև դատական գործընթացների փոխանցման նոր համակարգ. այժմ Ուկրաինայից քրեական գործերը, ներառյալ՝ ագրեսիայի հանցագործությունը, կարող են փոխանցվել այս հատուկ տրիբունալին։

Ռեյնդերսի խոսքով՝ տրիբունալի ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին։

«Հաջորդ քայլը քաղաքական կամքի հարց է: Հիմա դեռ տարվա սկիզբ է, բայց մինչև տարեվերջ դա պետք է հնարավոր դառնա»,- հավելել է նա:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան նույն համաժողովում ասել է, որ Արևմուտքն այլևս չի վախենում Ռուսաստանի ղեկավարության համար հատուկ տրիբունալի գաղափարից և Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների բռնագրավումից՝ Ուկրաինային հասցված վնասը փոխհատուցելու համար։

Ապրիլի 2-ին Հաագայում տեղի ունեցավ «Արդարության վերականգնում Ուկրաինայի համար» համաժողովը։ Միջոցառման գլխավոր արդյունքը դարձել է ՌԴ-ի համար հատուկ տրիբունալ ստեղծելու մասին հռչակագրի ստորագրումը 44 երկրների կողմից՝ Ուկրաինայի դեմ հանցագործությունների պատճառով։

Փաստաթուղթը ստորագրել են՝ Վրաստանը, Մոլդովան, Ալբանիան, Անդորրան, Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Կանադան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Ճապոնիան, Լատվիան, Լիխտենշտեյնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մոնակոն, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։