Բաքուն երկարացրել է լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու կալանքի ժամկետը

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում քննել են լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի կալանքը երկարաձգելու մասին Պետական ​​անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության դիմումը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ միջնորդությունը բավարարվել է Սաբաիլի շրջանային դատարանում, Մարտին Ռայանի ազատազրկման ժամկետը երկարացվել է ևս 4 ամսով։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի քաղաքացին ձերբակալվել է Բաքվում 2023 թվականի դեկտեմբերի 4-ին լրտեսության մեղադրանքով։ Դատարանը նրան 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները հայտնել էին, որ, իբր, երկրում ֆրանսիական լրտեսական ցանցի անդամներից մեկը Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանն է։ Նա Merkorama ընկերության գլխավոր տնօրենն է։ Նշվում է, թե Ռայանին, իբր, հավաքագրել են ֆրանսիական արտաքին հետախուզության երկու գործակալներ, որոնք հետագայում արտաքսվել են Բաքվից: Ռայանը կտրականապես հերքում է իրեն առաջադրված լրտեսության մեղադրանքը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կալանավորումն անվանել էր կամայական ու պահանջել Ռայանին անհապաղ ազատ արձակել։

Ռայանի ձերբակալումից ավելի վաղ էլ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե երկրում բացահայտվել է «ֆրանսիական հետախուզության գործակալների լայն ցանց, որոնք մասնակցել են տարբեր գործողությունների Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Ադրբեջանում, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում»։ Այնուհետև Բաքուն Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների հայտարարել էր «անցանկալի անձ» և վտարել երկրից։ Ի պատասխան՝ Փարիզն Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի «անցանկալի անձ» էր հայտարարել, միաժամանակ, կտրականապես հերքելով ադրբեջանական կողմի մեղադրանքները։

Էմմա Չոբանյան