Երևանում կկառուցվի երկու նոր շրջանցիկ ճանապարհ

Լուրեր

05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն կապող նոր ճանապարհը կունենա 2.5 կմ երկարություն և 25 մ լայնություն։ Ճանպարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մ երկարությամբ երկաթյա կամուրջը։ Կկառուցվեն նաև երկկողմանի մայթեր, կանցկացվի ժամանակակից արտաքին լուսավորություն։ Ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 36 մլրդ դրամ, իսկ շինարարությունը կտևի մոտ 4 տարի․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Մենք առաջարկում ենք Թբիլիսյան խճուղին միանգամից կապել Եղվարդի խճուղուն՝ ձորի հատվածով, ինչպես նաև գետի վրայով կառուցել կամրջային հատված։ Եղվարդի խճուղում կլինի շրջանաձև երթևեկություն` մեկ մակարդակով, ի տարբերություն Թբիլիսյանի, որտեղ երկմակարդակ է։ Կարծում եմ` ճանապարհն էականորեն կթեթևացնի և հնարավորություն կտա մեր քաղաքացիներին շրջանցել Երևանի մուտքը»,-նշում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:

Երևանում փողոցների ու ճանապարհների լայնացումն այսօր գրեթե անհնար է։ Շրջանցիկ ճանապարհների կառուցումը խնդրի հիմնական լուծումն է։

Ուլնեցի –Ռուբինյանց ճանապարհն այսօր ավարտվում է կամրջային հատվածով։ Այստեղ նախատեսվում է նոր ճանապարհի կառուցում դեպի Աճառյան փողոց: Ճանապարհահատվածը կունենա 3.6 կմ երկարություն։

«Այստեղ առաջարկում ենք «Ալմաստ» գործարանի մոտից կամրջային հատվածով նախկին երկաթգծի ճանապարհով շարունակել: Այդ ճանապարհը հնարավորություն կտա շարունակել առանց Աճառյան մուտք գործելու»,-նշում է Հարությունյանը:

Երևանի քաղաքապետարանի առաջարկներն այս պահին ներդրումային կոմիտեում են։ ՀՈԱԿ-ի տնօրենը հուսով է մինչև տարեվերջ ունենալ նախագծային որոշակի լուծումներ, որից հետո արդեն համայնքը ձեռնամուխ կլինի քաղաքի հյուսիսային մուտքը բեռնափաթող ճանապարհների կառուցման գործնական փուլին։