Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ հոկտեմբերի 22-ից 24-ը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ հանդիպելու գործընկերների հետ և զարգացնելու Կանադա-ԱՄԷ երկկողմ հարաբերությունները, իսկ հոկտեմբերի 25-ից 27-ը կլինի Հայաստանում՝ խորացնելու Կանադա-Հայաստան երկկողմ կապերը։ Նշվում է, որ Ժոլին Երևանում նախարար Արարատ Միրզոյանի, Հայաստանի վարչապետի և նախագահի հետ կքննարկի Կանադայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների …