Մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա․ Փաշինյան
Քաղաքականություն
08.04.2024 | 21:21Մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ մենք ասում ենք անվտանգություն, առաջինը միանգամից ասում ենք բանակ։ Բանակը պետք է վերջում ասենք։ Երբ բանակը մտել է գործի մեջ, դա նշանակում է վերջ, արդեն ամեն ինչ ավարտվել է, և գործը բանակինն է։
Մենք ասում ենք, որ մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- ասել է վարչապետը։