Հավաքական անվտանգության կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այսօր Աստանայում հանդիպումներ է ունեցել Ղազախստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի, պաշտպանության նախարարի հետ և քննարկել ռազմական դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։ Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։ «Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով հավաքական ռազմական բաղադրիչի զարգացմանը, ինչպես նաև մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդեցությանը։ Կողմերը մտքեր …

