ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-17-ը կգործուղվի Սոֆիա: Այս մասին ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`կարգադրում եմ. 1. Պաշտոնական այցով 2024 թվականի փետրվարի 14-17-ը Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած …

