Անդրանիկ Քոչարյանը թող պատասխան տա՝ երբ է ՀՀ ԶՈՒ-ն զորավարժություններ արել․ Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Հայաստանի բանակը զարգացել է իրավիճակին համահունչ, այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ պատասխանելով  ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիտարկմանը, թե մարդիկ համեմատում են իր ժամանակվա և այսօրվա իշխանությունների կահավորած մարտական դիրքերը։

«Դրան զուգահեռ առաջին գիծը համալրվել է ինժեներական տարբեր կառույցներով՝ տեսադիտարկման գիշերային և ցերակային սարքերով, սպառազինության և ռազմական տեխնիկայի համապատասխան միջոցներով, ընդ որում՝ նաև զուգորդված զորավարժություններով։ Անդրանիկ Քոչարյանը թող պատասխան տա՝ ե՞րբ է վերջին անգամ ՀՀ ԶՈւ-ն խոշոր զորավարժություն անցկացրել և մեր ժողովրդի մտահոգությունները փարատել»,- նշեց նա։

Սեյրան Օհանյանի խոսեց նաև ներկայումս տարվող  ինժեներական աշխատանքների մասին։ Նրա գնահատմամբ՝ դրանք որոշ տեղերում  որակյալ են, սակայն, ըստ նրա, դա առաջնագծում խնդիրներ կատարելու հետ ոչ մի առնչություն չունի։ Նախկին պաշտպանության նախարարի կարծիքով՝ առաջնագծում այսօր ՀՀ ԶՈՒ-ն ավելի մեծ խնդիր ունի կատարելու։

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույում ասել էր․ «Այնքան ուրախացա, որ վերջերս ադրբեջանցիներն ինչ-որ դիրքերից նկարել էին մեր ինժեներական դիրքերը, և ձեր բլոգեր ընկերներից մեկը համեմատական նկարներ էր դրել՝ Սեյրան Օհանյանի ժամանակվա «բանկա-բութուլկեքը» և 2018 թվականից հետո մեր ինժեներական կառույցների տարբերությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։