ՌԴ-ն Ղազախստանից բենզին է խնդրել՝ ուկրաինական հարձակումների պատճառով դեֆիցիտի դեպքում

Լուրեր

07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
Բոլորը

Ռուսաստանը խնդրել է Ղազախստանին պատրաստ լինել 100,000 տոննա բենզին մատակարարել՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների և մատակարարման խափանումների պատճառով դեֆիցիտի դեպքում, Reuters-ին հայտնել են արդյունաբերության ոլորտում երեք աղբյուրներ:

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Ռուսաստանի համար ղազախական պաշարներն օգտագործելու գործարքն արդեն համաձայնեցված է։ Մոսկվան Ղազախստանին խնդրել է ստեղծել 100 հազար տոննա բենզինի պահուստ, որը պատրաստ կլինի Ռուսաստան առաքման համար, ասել են աղբյուրները:

Ռուսաստանի և Ղազախստանի էներգետիկայի նախարարությունները դեռևս չեն պատասխանել Reuters-ի մեկնաբանությունների խնդրանքին։

Հարևան Բելառուսն արդեն համաձայնել է օգնել Ռուսաստանին բենզինի մատակարարումների հարցում, գրում է գործակալությունը։

Տարեսկզբից ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ինտենսիվությունը ռուսական նավթավերամշակման գործարանների և նավթային պահեստների ուղղությամբ ավելացել է։ Ռուսաստանում բենզինի արտադրությունը նվազել է, իսկ գները սկսել են աճել։

ՌԴ իշխանություններն ասում են, որ վառելիքի ներքին շուկաներում իրավիճակը դեռևս կայուն է, իսկ պաշարները բավականին մեծ են։ Այնուամենայնիվ, Մոսկվան մարտի 1-ից վեց ամսով արգելք է դրել բենզինի արտահանման վրա՝ կանխելու վառելիքի սուր դեֆիցիտը, թեև դա չի տարածվում Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վրա։

Մասնագետների կարծիքով, սակայն, արգելքը կարող է ընդլայնվել, եթե Ռուսաստանում իրավիճակը վատթարանա։