Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վարչապետը ողջունել է պարոն Ռոթի այցը և կարևորել Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանների միջև համագործակցության և երկխոսության շարունակական զարգացումն ու ամրապնդումը: Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Գերմանիա և Հայաստան-ԵՄ փոխգործակցության համատեքստում ընդգծել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների …