Ասիական բորսաներում առավոտյան առևտրի ընթացքում ոսկու գներն աճել են՝ հասնելով ռեկորդային մակարդակի․ մինչև 2135 դոլար՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։ Գները հասել են պատմական առավելագույնին՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքները նվազեցնելու սպասումների ֆոնին, նշում է AFP-ն: Անցյալ շաբաթ Fed-ի նախագահ Ջերոմ Փաուելը հասկացրել է, որ կարգավորիչը նախատեսում է բազային տոկոսադրույքը պահել …

