ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ա.Ս.-ին, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Ս.-ի տեղափոխումը Երևան:

