ԵՄ-ն Ալեքսեյ Նավալնիի մահվան միակ պատասխանատուն համարում է ՌԴ իշխանություններին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը «ԵՄ-ն այս ողբերգական մահվան միակ պատասխանատուն համարում է ռուսական ռեժիմին։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին։ Եվ նրանց, ովքեր ամենամութ պայմաններում պայքարում են ժողովրդավարության համար ամբողջ աշխարհում։ Մարտիկները զոհվում են, բայց ազատության …

