Բաքուն պաշտոնապես չի հաստատում ռուս խաղաղապահների դուրս բերման տեղեկությունը

Լուրեր

07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում նախօրեից տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են հեռանում ռուս խաղաղապահների 20 զրահափոխադրիչներից բաղկացած ավտոշարասյունը, մեկ տասնյակ վառելիքի տանկեր և մի քանի բեռնատար։ Ըստ տեսանյութերի հեղինակների՝ կադրերը նկարահանվել են Արցախին հարակից Թերթերի և Գերանբոյի շրջաններում։

Ի պատասխան ադրբեջանական Թուրան գործակալության հարցմանը՝ Ադրբեջանի ուժային կառույցներից հայտնել են, որ տարածվող տեսանյութերը այսօրվան չեն վերաբերվում։ ՊՆ-ն ու ՆԳՆ-ն չեն հաստատել, որ  խաղաղապահների զինտեխնիկայի մի մասը դուրս է բերվում։ Պաշտոնական Բաքուն այլ մեկնաբանություններ դեռ չի հնչեցրել։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթաց։

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, թե հայկական Դադիվանք վանական համալիրի պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են ադրբեջանական ոստիկանությանը։ Դրանից հետո ռուս խաղաղապահների տեխնիկայի շարասյունների տեսանյութերը սկսեցին տարածվել։

Ադրբեջանական իշխանամերձ ԶԼՄ-ներն էլ սկսեցին տեղեկություններ տարածել, թե վանքն ադրբեջանական ոստիկանությանը հանձնելով, սկսվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը։

Ի դեպ, ապրիլի սկզբին Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը հայտարարել էր, թե Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները ներգրավվելու են ականազերծման աշխատանքնում։ Նրա խոսքով՝ համապատասխան աշխատանքներ են տարվում ականազերծման գործողություններին ռուսական խաղաղապահ զորակազմի մասնակցության փաստաթղթավորման հետ կապված։

Էմմա Չոբանյան