Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության (AFAD) հաղորդմամբ՝ տեղական ժամանակով 10։42-ին Մարմարա ծովում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Բուրսայի Մուդանյա շրջանի ափից 4,73 կմ հեռավորությամբ, ծովի մակերևույթից մոտավորապես 8,98 կմ խորության վրա։ Նույն վայրում ժամը 10։45-ին էլ գրանցվել է 4,5 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ։ …

