Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտնում 61, 74, 86, 92, 125 կգ քաշային ըմբիշները: 61 կգ քաշում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի Մեջլում Մեջլումյանն, ում մրցակիցը ալբան Զելիմխան Աբակարովն է: 74 կգ քաշի որակավորման փուլից կսկսի Հայկ …

