Մետրոյի Աջափնյակ կայարանը կարող է վտանգել Հրազդանի կիրճի հուշարձանները. ինչ է անելու քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի շինարարական նախագիծն անցնում է Հրազդանի կիրճով։ Ազգային, հնագիտական հարցերով խորհրդատու Բորիս Գասպարյանի դիտարկմամբ՝ մետրոյի կայարանի շինարարական նախագիծը պարունակում է պատմամշակութային ռեսուրսների վտանգման ռիսկեր։ Խոսքը վերաբերում է հատկապես Աջափնյակի քարանձավային համալիրի 4-րդ քարանձավին։

Աջափնյակի քարանձավային համալիրի 4 քարայրներն էլ ներառված են Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և պահպանվում են պետության կողմից։ Բորիս Գասպարյանի խոսքով՝ եթե մյուս 3 քարայրները մետրոյի կայարանի շինարարական նախագծի շրջանակում ենթարկվում են անուղղակի ազդեցության, ապա 4-րդ քարայրն ուղղակի ազդեցության գոտում է։

Factor TV-ն Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարական նախագծի շրջանակում Հրազդանի կիրճի պատմամշակութային հուշարձանները պահպանելու ուղղությամբ։ Քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարական նախագծով նախատեսվող տարածքում կան թվով 4 հնագիտական, հատուկ պահպանվող միավորներ․ 2-ը՝ ջրանցք, 2-ը՝ քարանձավ։ Այդ 4 միավորից 3-ը, քաղաքապետարանի հավաստմամբ, ընկնում են անվտանգ հեռավորության վրա, և միայն 1 քարանձավ է, որը շինարարական գոտուն մոտ է։

«Չորրորդ քարայրն ամբողջովին կպեղվի, կհանվեն պատմամշակութային բոլոր արժեքները, հետո ամրակայելու փորձ կկատարվի. սա է արժեքները փրկելու միակ ճանապարհը»,- ասում է Բորիս Գասպարյանը:

Երևանի քաղաքապետարանից նաև տեղեկացրին, որ դեռ պետք է անցկացվեն մասնագիտական քննարկումներ, որպեսզի տրվի եզրակացություն՝ այդ քարայրում մշակութային արժեքներ, որոնք ենթակա են պահպանման, կա՞ն, թե՞ ոչ։ Եթե պարզվի, որ կան, պետք է իրականացվեն քարայրի մշակութային արժեքների տեղափոխման աշխատանքներ, իսկ Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարական նախագծի, մասնավորապես, մետրոյի հետագծի փոփոխությունը, ըստ քաղաքապետարանի, բացառվում է։

Հնագետ Բորիս Գասպարյանը կայարանի կառուցման նախագիծը ռիսկային է համարում նաև Ք․Ա․ 8-րդ դարում կառուցված, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված Դալմայի ջրանցքի փոքր թունելի համար։ Նա շեշտում է՝ պետք է մշակվեն պահպանական հատուկ միջոցառումներ և չափումներն արվեն այնպես, որ ո՛չ շինարարության, ո՛չ շահագործման ժամանակ ցնցումները չվնասեն թունելը։

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան