Փետրվարի 14-ից 15-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում էր ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության պատվիրակությունը՝ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ պատվիրակության կազմում էին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռաֆայել Պողոսյանը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ …

