Մարտի 15-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի շրջանակում, տեղի է ունենալու «Ադրբեջանում ԶԼՄ-ները և քաղաքացիական հասարակությունը ճնշման տակ են COP29-ին ընդառաջ» խորագրով միջոցառում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ այն կազմակերպել է նորվեգական Human Rights House հիմնադրամը։ Միջոցառմանը ելույթ են ունենալու ադրբեջանցի լրագրողներ և քաղաքական էմիգրանտներ Արզու Գեյբուլան, Լեյլա Մուստաֆաևան և «Մարդու …

