Թբիլիսիում ցուցարարները պահանջել են հանդիպում վարչապետի հետ

Լուրեր

07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
Բոլորը

«Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքներին»․ սա դարձել է Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքի ցույցերի  հիմնական կարգախոսը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Չորեքշաբթի օրն օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո բողոքի ակցիան ավելի մարդաշատ է եղել, քան նախորդ օրերին։
«Ռուսաստանի օրենքի ընդունման դեմ արդարացի բողոքի երրորդ գիշերն է․մի կողմից Վրաստանի ժողովուրդն է, մյուս կողմից՝ 83 պատգամավոր, որոնք դեմ են քվեարկել մեր եվրոպական ապագային։ Ժողովուրդը միշտ հաղթում է»,- գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «X» սոցիալական ցանցում։

Խորհրդարանի մոտ հանրահավաքը շարունակվել է չորեքշաբթի մինչև ուշ գիշեր։ Բողոքի ակցիայի կազմակերպիչները վերջնագիր են ներկայացրել իշխանություններին՝ քաղաքական հայտարարություն անել օրինագծի հետկանչման մասին, որը նրանք անվանում են «ռուսական օրենք»։ Վերջնագրի ժամկետը լրանալուց հետո ցուցարարներից մի քանիսը, կազմակերպիչների կոչով, Ռուսթավելի պողոտայից շարժվել են դեպի կառավարության շենք՝ պահանջելով հանդիպում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այստեղ իրավիճակը սրվել է, ոստիկանները ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ: Հատուկ ջոկատայինների կողմից վիրավորվածների թվում եղել են երեք լրագրողներ։ Mtavari հեռուստաալիքի տարածած կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին բռնի ուժով նստեցնում ոստիկանական մեքենան և հեռանում:
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է վարչական իրավախախտումների համար երկու անձի բերման ենթարկելու մասին։ Գերատեսչության տվյալներով՝ բերման ենթարկվածներից մեկից առգրավվել է սառը զենք։