Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկկողմանի փոխզիջման են գնալու․ ոսկեպարցի

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տարածք չի հանձնվելու, այլ երկկողմանի փոխզիջման են գնալու, Factor.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեպարի բնակիչ Միհրան Մախսուդյանը։

«Բերքաբերի հողերը, որոնք այժմ իրենց վերահսկողության տակ են գտնվում, պետք է այստեղ գտնվող իրենցի հետ փոխանակվեն։ Ժողովուրդը փոխանակման եղանակին համաձայն է։ Ժողովուրդը համաձայն են նաև, որ գետից այս կողմ թուրքը չգա։ Վարչապետն ասաց, որ դեռ բանակցություններ են գնում, փորձելու է ժողովրդի պահանջը կատարել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Միհրան Մախսուդյանը նաև տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում առաջարկել է այլընտրանքային ճանապարհ կառուցել, ինչին Ոսկեպարի բնակիչները դեմ են արտահայտվել։

«Ասել ենք՝ դեմ ենք այլընտրանքային ճանապարհին։ Եթե այլընտրանքային ճանապարհ է սարքում, ուրեմն, իր առաջին քայլին է գնում, այսինքն՝ այդ եռանկյունի կոչվածը տալիս ենք իրենց, դա զիջում է։ Ժողովուրդը դեմ գտնվեց»,- ասաց նա։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր մեկնել է Տավուշի մարզ՝ հանդիպելու Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի բնակիչներ հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Ոսկեպար։ Վարչապետը հանդիպում էր ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել էր 4 գյուղերի հանձնման մասին ադրբեջանական կողմի պահանջը․ խոսքը Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի մասին է, որոնք այս պահին բնակեցված չեն։

Փաշինյանը տավուշցիներին ասել էր, որ եթե ՀՀ-ն այդ բնակավայրերը չվերադարձնի, պատերազմ է սկսվելու։ Նա հարակից բնակավայրերի բնակիչներին խոստացել էր, որ կրկին կհանդիպի նրանց հետ։

Մարտի 12-ին տեղի ունեցած ասուլիսում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ գյուղերը ՀՀ տարածքի մեջ չեն մտնում։ «Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ՀՀ տարածքում, ընդ որում, ոչ միայն ԽՍՀՄ ժամանակներում, այլև դրանից հետո: Այն պատկերը, որ ցուցադրեցի, ՀՀ դե յուրե ամրագրված տարածքն է»,- հայտարարել էր Փաշինյանը։

Մանյա Պողոսյան