ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացման որոշում է կայացրել․ Հիքմեթ Հաջիև

Լուրեր

14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ադրբեջանական պետական AZERTAC գործակալության հետ զրույցում հայտնել է, որ Բաքուն և Մոսկվան որոշում են կայացրել վաղաժամկետ դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից։

«Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից որոշում է կայացվել մեր երկրի տարածքից ժամանակից շուտ դուրս բերել ժամանակավորապես տեղակայված ՌԴ խաղաղապահներին։ Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցները՝ այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։

Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, որ սկսվել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը։

Հիշեցնենք՝ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայկական Դադիվանք վանական համալիրի պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են ադրբեջանական ոստիկանությանը։ Դրանից հետո սկսեցին տարածվել ռուս խաղաղապահների տեխնիկայի շարասյունների տեղաշարժի տեսանյութեր։