Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար։
«Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և պատրաստակամ ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեությանն առնչվող բոլոր թեմաներով համագործակցելու»,- գրել է Շաբոյանը։
Հիշեցնենք, որ շուրջ 3 տարի Շաբոյանը զբաղեցնում էր ԲԴԽ-ի մամուլի քարտուղարի պաշտոնը։