Իսրայելը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածի տարբերակը․ The Jerusalem Post

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը կողմնորոշվել է Իրանի պատասխան հարվածի հարցում, սակայն դեռևս չի ընտրել դրա համար հարմար ժամանակը։ Այս մասին The Jerusalem Post-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։

Նրանց տվյալներով՝ պատասխանի տարբերակները ենթադրում են հարվածներ իրանական միջուկային օբյեկտներին, հարվածներ բազաներին, ինչպես նաև ԱԹՍ-ների ու բալիստիկ հրթիռների արձակման հարթակներին։ Դիտարկվում են նաև պատժամիջոցները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ։

Ըստ պարբերականի զրուցակիցների՝ հնարավոր է, որ Իսրայելի պաշտպանության բանակն օգտագործի այս տարբերակների համադրությունը։ Սահմանափակ պատասխանի դեպքում իսրայելական ուժերը կարող են կենտրոնանալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաների և նրանց դաշնակից որոշակի անձանց վրա: Հավանական է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը «ներգրավվեն չափազանց կարևոր թիրախի դեմ», նշում է The Jerusalem Post-ը:

Նախօրեին Իրայելի Գլխավոր շտաբի պետ Հերզի Հալեվին 136-րդ գումարտակի հակաօդային պաշտպանության «Arrow» մարտկոց կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Իսրայելը վարում է «թիկունքային քաղաքականություն», որպեսզի «գոնե այս Զատկի շաբաթը թույլ տա քաղաքացիներին ապրել գրեթե սովորականի նման»։ Թերթը գրում է, որ այս հայտարարությունը կարող է շեղող մանևր լինել՝ Թեհրանի «զգոնությունը թուլացնելու» համար։