Սերբիայի նախագահն Ալիևից աջակցություն է խնդրել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է վերջին շրջանում Սերբիայի նկատմամբ կիրառվող ճնշումների մասին և խնդրել բարեկամ Ադրբեջանի ժողովրդի աջակցությունը, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ նշելով, որ Ադրբեջանը և Սերբիան միշտ աջակցել են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այս դիրքորոշումը կշարունակվի նաև ապագայում։ Այս համատեքստում նշվել է միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների հաջող համագործակցությունը։

Ալիևը Վուչիչին հրավիրել է Բաքվում կայանալիք COP 29-րդ համաժողովին, որը Սերբիայի նախագահն ընդունել է։

«Զրույցի ընթացքում գոհունակություն է արտահայտվել, որ Ադրբեջանի և Սերբիայի միջև հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերության բնույթ, նշվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը մեր երկրների միջև կապերի զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սերբիայի նախագահն իր հերթին Instagram-ում անդրադարձել է Ալիևի հետ հեռախոսազրույցին։

«Ես նախագահ Ալիևին տեղեկացրել եմ Սերբիայի նկատմամբ բազմաթիվ ճնշումների մասին և խնդրել Ադրբեջանի ժողովրդի բարեկամական և եղբայրական աջակցությունը։ Միևնույն ժամանակ, ես մատնանշեցի Բելգրադի և Բաքվի միջև համագործակցության բացառիկ մակարդակը՝ նախագահ Ալիևին հրավիրելով այցելել Սերբիա։ Ես հայտնեցի իմ համոզմունքը, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ինչպես վերջին մի քանի տարիներին»,- գրել է Վուչիչը։

Սերբիայի նախագահը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ ճնշումների մասին է խոսքը և ինչ աջակցություն է ակնկալում Բաքվից։