Բայրամովն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Լուրեր

29.05.2026 | 23:37
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
29.05.2026 | 23:15
Շուրջ 1010 մարդ՝ 19:19-ի դրությամբ. ԻՔՄ-ն հաշվել է Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցների թիվը
29.05.2026 | 22:57
Քանի մարդ է մասնակցել Աբովյանում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:46-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
29.05.2026 | 22:48
Պարզ լճի տարածքում վաղը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը
29.05.2026 | 22:36
«Անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից և քաղաքացիություն չընդունելուց, արցախցին ունի ընտրական իրավունք». հավաք Արցախի ներկայացուցչության շենքի մոտ
29.05.2026 | 22:12
Ռուսաստանը 26 միլիարդ դոլար է ծախսում Պուտինի և նրա շրջապատի ծերացման դեմ պայքարի միջոցառումների վրա.WSJ
29.05.2026 | 21:53
Պուտինը հայտնել է՝ ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից
29.05.2026 | 21:35
ԵՏՄ-ն Հայաստանին կխնդրեր անդամակցության հանրաքվե անցկացնել որքան հնարավոր է շուտ. Պուտին
29.05.2026 | 21:17
Հունիսի 1-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.05.2026 | 20:59
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն անակնկալ է պատրաստել
29.05.2026 | 20:44
Սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը
29.05.2026 | 20:29
«Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման փորձի ու փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.05.2026 | 20:14
ԵՏՄ չորս առաջնորդներ արձանագրել են, որ չեն ցանկանում՝ Հայաստանը դուրս գա միությունից․Լուկաշենկո
29.05.2026 | 19:58
Հացադուլի 11-րդ օրը Արթուր Օսիպյանը պահանջում է՝ Փաշինյանը հրապարակային ներողություն խնդրի
29.05.2026 | 19:42
Հայաստանը նախաձեռնել է «Կրթություն հանուն խաղաղության» ՄԱԿ բանաձևի նախագիծ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Կենտրոնական Ասիայի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տերհի Հակալային։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա իրավիճակի և հեռանկարների, Կենտրոնական Ասիայի ու Եվրամիության հարաբերություններում Ադրբեջանի դերի, միջազգային հարթակներում և ձևաչափերում համագործակցության հարցերի շուրջ։

Քննարկման հիմնական թեմաներն են եղել էներգետիկ անվտանգության, կապի և տրանսպորտի ոլորտում համաձայնությունները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունները։

Ընդգծվել է Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի կարևորությունը, որը նախատեսում է համատեղ գործունեություն էներգետիկ անվտանգության, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի ռեսուրսների զարգացման առումով:

ԵՄ պատվիրակությանը ներկայացվել է նաև տրանսպորտի ու կապի զարգացման ոլորտում Ադրբեջանի կատարած աշխատանքների մասին։