Իրանը լիովին պատրաստ է պաշտպանության, ագրեսիային արձագանքելուն․ բանակի հրամանատար

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Իրանի զինված ուժերը գտնվում են պաշտպանության լիարժեք պատրաստվածության վիճակում։ Այս մասին հայտարարել է բանակի հրամանատար Աբդոլրահիմ Մուսավին՝ «զգուշացնելով թշնամիներին, որ ագրեսիայի ամենափոքր գործողությունը կհանգեցնի Իրանի կործանարար պատասխանին», Tasnim news-ը։

Չորեքշաբթի Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված զորահանդեսների շրջանակում լրագրողների հետ զրույցում գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին ասել է, որ այսօրվա միջոցառման ընթացքում ցուցադրվածը Իրանի ռազմական հնարավորությունների միայն մի փոքր մասն է: Նա նշել է, որ Իրանի բանակի ուժերն այս օրերին զգոն են պաշտպանական հենակետերում՝ ցանկացած հնարավոր թշնամական քայլի դեմ գործելու համար:

«Իրանի շահերի դեմ ագրեսիայի ցանկացած գործողություն կհանգեցնի երկրի կատաղի պատասխանին այնպես, որ ագրեսորը կզղջա իր քայլի համար»,- հավելել է նա՝ նախազգուշացնելով հակառակորդներին, որ ցանկացած թշնամական գործողություն Իրանին կստիպի պատասխանել ավելի մահացու զենքով, քան ցուցադրվածն է:

Հիշեցնենք, որ իսրայելական պարբերականները, հղում կատարելով իրազեկ աղբյուրներին, հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը կողմնորոշվել է Իրանի պատասխան հարվածի հարցում, սակայն դեռևս չի ընտրել դրա համար հարմար ժամանակը։

Ըստ այդ տվյալների՝ պատասխանի տարբերակները ենթադրում են հարվածներ իրանական միջուկային օբյեկտներին, հարվածներ բազաներին, ինչպես նաև ԱԹՍ-ների ու բալիստիկ հրթիռների արձակման հարթակներին։ Դիտարկվում են նաև պատժամիջոցները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ։