Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այսօրվա լիագումար նիստում առաջարկվել է վիճարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ն X-ում գրառմամբ։ «ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վիճարկվել են լուրջ հիմքերով՝ կապված պարտավորությունների չկատարման, ինչպես նաև համագործակցության բացակայության հետ։ Վեհաժողովը հարցը կորոշի չորեքշաբթի երեկոյան քննարկումից հետո»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԽԽՎ-ն նախատեսում …

