Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են վերաբնակեցնել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ յուրացնելով բռնի տեղահանված հայ բնակիչների գույքը։ Ադրբեջանի Փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով պետական կոմիտեից լրատվամիջոցներին ասել են, որ 2024 թվականին նախատեսվում են բնակեցնել Իվանյանի շրջանը, ինչպես նաև Ստեփանակերտի Կրկժան բնակավայրը։ Նշվում է, որ կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը հարցում է անցկացրել «այդ տարածքներում գրանցված ընտանիքների շրջանում», որոնց տեղավորելու …

