ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամներ Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին և հարյուրի հասնող այլ անդամների և համակիրների քիչ առաջ Ոստիկանությունն ուժով բերման ենթարկեց Երևանի կենտրոնից»,- այս մասին FactorTV-ի հետ զրույցում ասաց ԱԺԲ մամուլի խոսնակ Հերմինե Մկրտչյանը՝ ընդգծելով՝ աննախադեպ ուժ է կիրառվել ոստիկանների կողմից։

«Հստակ միտում կար բռնություն գործադրելու, քանի որ սովորական չէին մոտենում և բերման ենթարկում։ Նախ գցում էին գետնին, հարվածներ հասցնում, թևերը և վիզը ոլորելով նստեցնում ոստիկանական մեքենաներ։ Նախնական տեղեկություններ ենք ստացել, որ սրանով չեն սահմանափակվել, բռնությունը շարունակվել է նաև ոստիկանական բաժիններում, հատկապես Կենտրոնի բաժանմունքում, որտեղ ծեծի են ենթարկվել Վոլոդյա Ավետիսյանը, Արթուր Մարգարյանը և սարկավագ Խաչատուր Եփրեմյանը»,- նշեց Մկրտչյանը։

Ազգային ժողովրդավարական բևեռն այսօր բողոքի ակցիա է անցկացրել Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով, ինչից հետո փորձել երթ անցկացնել, որը, սակայն, չի հաջողվել: Մեծ թվով ոստիկանական ուժերը ցրել են երթը՝ ուժի գործադրմամբ բերման ենթարկելով քաղաքացիներին։ Մկրտչյանի փոխանցմամբ՝ այս պահին փաստաբաններ և իրավապաշտպանների խումբ է մեկնել ոստիկանության այն բաժանմունքներ, որտեղ տարվել են ցուցարարները։

Կատարվածի մասով Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ Ներքին գործերի նախարարությունից, սակայն կապ հաստատել չհաջողվեց։

Ռոզա Վարդանյան

ԼՐԱՑՎԱԾ

Ավելի ուշ ՆԳՆ լրատվական բաժնից FactorTV-ին փոխանցեցին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանի օրինական պահանջները չկատարելը) ոստիկանություն բերման է ենթարկվել ակցիայի 96 մասնակից։