ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Արդարադատության միջազգային դատարանը քննեց Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում նշեց, որ փաստաբանները հիմնավորեցին, որ Հայաստանի նախնական առարկություններն ամբողջովին հիմնավորված են, հետևաբար հայկական կողմը լիահույս է, որ դատարանը դրանք կբավարարի։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից դատարանին ներկայացված պնդումներին, թե Հայաստանն ընդունել է ռասիստական գաղափարախոսություն՝ որպես ասվածի հիմք համարելով Գարեգին Նժդեհի արձանի մոտ կազմակերպված, այսպես կոչված, շքերթը՝ Կիրակոսյանը նշեց, որ մարգինալ որոշ խմբեր երբեմն չարաշահում են արտահայտվելու ազատությունները ժողովրդավարական երկրում, և Հայաստանն այդ առումով չի տարբերվում որևէ ժողովրդավարական հասարակությունից։

Կիրակոսյանն անդրադարձել է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի իբր բռնազավթումը հերքելու վերաբերյալ իր հայտարարությանն Ադրբեջանի հնչեցրած քննադատությանը։

«Ադրբեջանի ներկայացուցիչը պնդեց, թե Հայաստանը հերքում է իր կողմից ներխուժումը և օկուպացման վերաբերյալ միջազգային հանրության ճնշող արձագանքը, որով վերջինս մերժում է ինքնորոշման մասին Հայաստանի կողմից սեփական շահերը սպասարկելու համար մոգոնած պատրանքը։ Ադրբեջանը մեծապես ընդգծում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը, որի համաձայն՝ Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի առաջին մասով ունեցել է իրավազորություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ադրբեջանը, սակայն, անուշադրության է մատնում այն փաստը, որ դատարանի կողմից իրավազորության որոշումը դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն՝ չի կարող հավասարեցվել միջազգային խախտման համար պետության պատասխանատվության արձանագրման չափանիշին»,- ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիը։

Կիրակոսյանը հստակեցրեց, որ Եվրոպական դատարանը երբևէ չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, և նույնը կարելի է ասել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մասին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և որոնք թյուր ներկայացվեցին Ադրբեջանի ներկայացուցչի ու փաստաբանների կողմից։

«Անվտանգության խորհուրդը Հայաստանին կոչ է արել շարունակել և գործադրել իր ազդեցությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից նորմերի կատարումը, բայց երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպանտ պետություն է, առավել ևս՝ ագրեսոր, այլ փոխարենն անդրադարձել է տեղի հայկական ուժերին՝ կոչ անելով հակամարտող կողմերին անմիջապես վերսկսել բանակցությունները հանուն հակամարտության լուծման Մինսկի խմբի խաղաղության գործընթացի շրջանակում։ Հենց այդպես էլ վարվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։ Ադրբեջանն, ի հակառակ, ինչպես ասել է նախագահ Ալիևը, միակողմանիորեն որոշել է, որ պատերազմն անխուսափելի է և Մինսկի խումբը մահացած է։ Նախագահ Ալիևի խոսքով՝ հենց Ադրբեջանն է սկսել ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ինչը Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ չփորձեց հերքել»,- պարզաբանեց Կիրակոսյանը։

Նա դատարանին ներկայացրեց նաև իր երրորդ պնդումը, ըստ որի՝ Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի փաստաբանին երեկ մեղադրեց այն բանի համար, որ վերջինս պնդել է, թե ադրբեջանցիները չեն ունեցել նախկինում զբաղեցրած տարածքներ վերադառնալու մտադրություն, մինչդեռ Հայաստանի փաստաբանը նման բան չի ասել։

«Ցանկացած պարագայում՝ Հայաստանը միշտ պատրաստակամ է եղել փոխադարձության սկզբունքի վրա ապահովել փախստականների վերադարձը։ Հայաստանը համաձայն է Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդման հետ, որ նրանց վերադարձը եղել է ցանկացած բանակցության կարևոր բաղադրիչը։ Բայց ինչպես արդեն նշեցի, հենց Ադրբեջանն է հրաժարվել Մինսկի խմբի համանախագահների բանակցային ձևաչափից։ Ավելին՝ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնական սկզբունքները միայն փախստականների երկուստեք վերադարձին և Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքներն Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելուն չէին վերաբերում։ Հիմնարար սկզբունքներից այդ երկու կետերն է Ադրբեջանն ընտրողաբար ներկայացրել ձեզ։ Համանախագահները նաև կոչ են արել միջանկյալ կարգավիճակ ապահովել Լեռնային Ղարաբաղի համար, ինչը կընձեռեր անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, միջանցք, որը Հայաստանը կկապեր Լեռնային Ղարաբաղի հետ, իսկ ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի որոշումն ապագայում իրավաբանորեն, պարտադիր կամարտահայտության միջոցով, կապահովեր անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում՝ խաղաղապահ գործողություն»,- ասաց Կիրակոսյանը։

Նա հավելեց, որ համանախագահները հիմնարար սկզբունքների հիմքում ընդգծել էին ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ուստի նման հանգամանքներում դժվար է տեսնել, թե Ադրբեջանի ներկայացուցիչն ինչպես կարող է սույն դատարանի առջև պնդել, թե միջազգային համայնքը մերժել է ինքնորոշման մասին Հայաստանի կողմից սեփական շահերը սպասարկելու համար մոգոնված եզրույթը։

«Իմ չորրորդ և վերջին փաստարկը վերաբերում է Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդմանը, թե այսպես կոչված օկուպացիայի ընթացքում Հայաստանը ՄԱԿ-ի գերատեսչություններին և այլ միջազգային կազմակերպություններին թույլ չի տվել հասանելիություն ունենալ, որպեսզի այդ կերպ թույլ չտա Ադրբեջանին իր տարածքների ազատագրումից հետո բողոք ներկայացնել Հայաստանի այսպես կոչված օպկուպացիայի առթիվ։ Սակայն Ադրբեջանը գիտի, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները չեն արգելել ՄԱԿ-ին մուտք գործել ԼՂ տարածք։ Ադրբեջանի ներկայացուցիչը ակնհատորեն ոչ մի փաստարկ չի ներկայացրել՝ հիմնավորելու իր այդ պնդումը։ Իրականում հենց Ադրբեջանն էր արգելափակել ՄԱԿ-ի համար հասանելիությունը։ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է դա անել։ Ադրբեջանն է քանիցս հրաժարվել համագործակցել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ, այդ թվում շրջակա միջավայրի և Սարսանգի ջրամբարի հետ կապված հարցերի վերաբերյալ»,- ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Վերջում Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի ավարտական, եզրափակիչ պնդումները։ ՀՀ-ն, ամենայն հարգարքով, միջնորդում է սույն դատարանին․

1․ Բավարարել Հայաստանի ներկայացրած նախնական առարկությունը՝կապված դատարանի իրավազորության ժամկետային շրջանակի հետ և որոշել ու հաստատել, որ դատարանը իրավազորություն չունի Ադրբեջանի այն պահանջների ու պնդումների նկատմամբ, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել նախքան 1996 թվականի սեպտեմբերի 15-ը, այն է՝ կողմերի համար ՌԽՎ կոնվենցիայի ուժի մեջ մտնելը։

2․ Որպես այլընտրանք, ընդունել Հայաստանի նախնական առարկությունը՝ կապված պահանջի թույլատրելիության հետ, և անընդունելի ճանաչել Ադրբեջանի այն պահանջներն ու պնդումները, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել նախքան 1996 թվականի կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև անընդունելի ճանաչել Ադրբեջանի փաստարկները։

3․ Բավարարել Հայաստանի ներկայացրած նախնական առարկությունը՝ կապված դատարանի կողմից գործն ըստ էության քննելուիրավազորության շրջանակի հետ և որոշմամբ հաստատել, որ դատարանը չունի իրավազորություն՝ քննելու ենթադրյալ բնապահպանական վնասի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած պնդումները և պահանջները։

4․ Բավարարել Հայաստանի նախնական առարկությունը, որը վերաբերում է դատարանի իրավազորության առարկայական շրջանակին և որոշմամաբ հաստատել, որ դատարանն իրավազորություն չունի բնապահպանական ենթադրյալ վնասի մասով Ադրբեջանի պահանջների ու պնդումների քննության համար։