Կառավարությունը 3 մլրդ դրամի արտոնություն տվեց «Ֆարմատեք» դեղագործական ընկերությանը

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում 3 մլրդ դրամ արտոնություն տվեց «Ֆարմատեք» դեղագործական ընկերությանը՝ հումք և սարքավորումներ ներմուծելու համար։

Ըստ ընկերության ներկայացրած հիմնավորման՝ հումքը նախատեսվում է օգտագործել ներերակային ինֆուզիոն հեղուկների, ամպուլների, աչքի կաթիլների արտադրության, իսկ սարքավորումները նոր արտադրական տարածքի կառուցման համար։

«Ֆարմատեք»-ը ՀՀ-ում հիմնադրված արտերկրյա դեղարտադրող ընկերություն է և մասնագիտացված է հիմնականում 64 տեսակի ներերակային լուծույթների և 5 տեսակի աչքի կաթիլների արտադրության մեջ, որոնց արտադրությունը սկսվել է 2005 թվականից:

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ (e-register) ընկերության բաժնետեր է Վաչե Մանուկյանը, ում մասնաբաժինը նշված չէ։

Նկատենք, որ Վաչե Մանուկյանը 29,7% մասնաբաժին ունի նաև դեղորայք ներկրող «Արֆարմացիա» ՓԲԸ-ում, որի մեկ այլ՝ 1997 թվականից բաժնետեր է նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Մարգուշ Վարդանյանը՝ 31% մասնաբաժնով։

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Արֆարմացիային» առնչվող միջանկյալ ընկերությունների բաժնում նշված է հենց «Ֆարմատեք» ՓԲԸ-ն։

Համապատասխանաբար նույն մասնաբաժիններով Մարգուշ Վարդանյանն ու Վաչե Մանուկյանը ներկայանում են նաև «Արմֆարմացիա» դեղատուն ՍՊԸ-ին առնչվող հայտարարագրում (նույնանուն ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականի հուլիսի 22–ին):

«Ֆարմատեք»-ի ներկայացրած հիմնավորման համաձայն՝ ընկերությունը ներկայումս առկա է 80 աշխատատեղ՝ 470 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 94-ի՝ 429 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Նաև նշվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Մանյա Պողոսյան