ՀՀ դատավորների միությունը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի կողմից գրություն է ստացել՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարության առնչությամբ: Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի գրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հաշվի առնելով, որ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրաժարվում է արձագանքս հանրայնացնել՝ հետևապես դիմում եմ Դատավորների միությանը։ Այսօր տարբեր լրատվական կայքերում տարածված՝ ՀՀ դատական …