16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 23-ի ժամը 11.08-ին հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս, որտեղից դանակահարված երկու պատանի են բուժօգնության տեղափոխվել․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ ժամը 10.55-ի սահմաններում Ալավերդի քաղաքի հրապարակի հարակից տարածքում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, որի ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա պատանիները կտրած-ծակած վնասվածքներ են ստացել:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Թումանյանի բաժնի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են դեպքի հանգամանքներն ու վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Պարզվել է, որ նախորդ օրը պարզաբանումների համար պայմանավորվելով և ըմբշամարտի մարզադահլիճի հետնամասում հանդիպելով՝ նրանք սկսել են քաշքշել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել միմյանց, որի ընթացքում էլ 17-ամյա պատանին դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխվածներին:

Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ 17-ամյա պատանին ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

`