Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարճատև հանդիպում են ունեցել Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ։ «Փաշինյանն ու Զելենսկին «ոտքի վրա» կարճ հանդիպում են անցկացրել Գրանադայում»,- գրում է Ինտերֆաքսըը։ Երկու երկրների ղեկավարների կարճատև զրույցից նաև լուսանկար է հրապարակվել։ Հայաստանի վարչապետի աշխատակազմից հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։