Ալիևը Ղրղզստանի նախագահի հետ շրջայց է կատարում Արցախում

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Պետական այցով Ադրբեջանում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն այսօր այցելել է գրավյալ Արցախ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ժապարովը ժամանել է Վարանդա, որտեղ նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրանք տեղում ծանոթացել են քաղաքի գլխավոր հատակագծին, այնուհետև այցելել Ակնա։

Երկու բնակավայրերում Ալիևն ու Ժապարովը ծանոթացել են շինարարական աշխատանքներին, նաև մասնակցել մզկիթի վերաբացման արարողության։

Ի դեպ, Ղրղզստանը նախատեսում է Ակնայի շրջանում միջնակարգ դպրոց կառուցել։

Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսին Վարանդայում բացվել էր Ուզբեկստանի նախաձեռնությամբ կառուցված դպրոցը։ Արարողությանը մասնակցել էր նաև Ուզբեկստանի նախագահ Շևքաթ Միրզիոևը։ Մարտի սկզբին էլ էթնիկ զտման ենթարկված Արցախ էր այցելել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և մասնակցել Վարանդայում ղազախական կողմի ներդրումներով կառուցված մանկական ստեղծագործական կենտրոնի բացման արարողությանը։