Նոյեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է բյուջեի ժամանակավոր օրինագիծը, որն օգնություն չի նախատեսում Ուկրաինային և Իսրայելին։ Այսպիսով, ԱՄՆ-ին հաջողվեց խուսափել «շաթդաունից»։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ Նշվում է, որ ԱՄՆ մի շարք դաշնային գործակալություններ ֆինանսավորում են ստացել մինչև 2024 թվականի հունվարի 19-ը՝ ծրագրերն ու գործառնությունները երկարաձգելու համար։ Մի շարք այլ պետական մարմիններ ժամանակավոր …