Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել հայերի ապահով վերադարձի համար․ Amnesty International

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցն աշխարհում 2023 թվականին մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ներառում է 155 երկիր։ Ադրբեջանին վերաբերող հատվածում անդրադարձ է արվում նաև Արցախում իրականացված էթնիկ զտմանը։

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց՝ զինաթափելու և ցրելու փաստացի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի անջատված տարածքում։ Մի քանի ժամվա ընթացքում նրա ուժերը վերականգնեցին վերահսկողությունը ամբողջ տարածաշրջանի վրա, և մի քանի օրվա ընթացքում սեպտեմբերին և հոկտեմբերին ավելի քան 100,000 մարդ՝ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ էթնիկ հայ բնակչությունը, փախավ Հայաստան։ Տեղահանվածները բախվել են տնտեսական դժվարությունների և անորոշության։ Ադրբեջանի կողմից որևէ էական առաջընթաց չի գրանցվել՝ մինչև տարեվերջ ապահով և արժանապատիվ վերադառնալու իրենց իրավունքը ապահովելու համար»,- ասվում է զեկույցում։

Նշվում, թե «Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների համար, բացառությամբ ռազմական հանցագործությունների ենթադրյալ հեղինակների: Լեռնային Ղարաբաղի մի քանի էթնիկ հայ առաջնորդներ ձերբակալվել և մեղադրվել են պատերազմական հանցագործությունների մեջ, երբ նրանք փորձում էին լքել տարածաշրջանը ու գնալ Հայաստան»։

Կազմակերպությունը նաև հիշեցնում է, որ դեկտեմբերին Ադրբեջանն ազատ էր արձակել 32 հայ ռազմագերիների՝ համաձայնելով աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, Հայաստանի համաձայնության դիմաց COP29-ը՝ Բաքվում անցկացնելու։

«Իշխանությունները ռազմական հաղթանակն օգտագործեցին՝ իրենց իշխանությունն է՛լ ավելի ամրապնդելու և այլախոհության ճնշումն ուժեղացնելու համար»,- ասվում է զեկույցում, որտեղ արձանագրված են նաև Բաքվի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները։

«Սեպտեմբերին ռազմական հարձակումից ինը ամիս առաջ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհն է, առաջացրել էր առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդի, դեղորայքի և վառելիքի հումանիտար ճգնաժամ անջատված տարածաշրջանում։ Փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը հրահանգել էր «անարգել տեղաշարժ» երկու ուղղություններով, սակայն դա անտեսվեց։ Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, որ Լեռնային Ղարաբաղը մատակարարվի Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքից կամ Հայաստանից մատակարարումները ենթարկվեն մանրակրկիտ ստուգումների, ինչը հայկական կողմը մերժեց»,- նշում է զեկույցի հեղինակները։

Անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններին։

«Նախորդ տարիներին ենթադրյալ պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, այդ թվում՝ ադրբեջանական զինուժի անհամաչափ և անխտիր հարձակումների, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական անձանց և ռազմագերիների սպանությունների, բռնության արժանահավատ ապացույցների հետաքննության հարցում էական առաջընթաց չի արձանագրվել: Այս հանցագործությունների համար անպատժելիությունը շարունակում է ընդգծել շարունակական մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի իշխանությունների հանձնառության հետ՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության պաշտպանությունը»,- ասվում է կազմակերպության զեկույցում։