Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական կրթական հիմնադրամի կազմակերպած «Նոր ուսուցում 2026» (New Learning Award 2026) միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Համայնքի նորարար լաբ» (Community Renewal Lab) նախաձեռնությունը, որն իրականացվել է ԿԳՄՍՆ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում, արժանացել է միջազգային ժյուրիի բարձր գնահատականին և ընդգրկվել լավագույն նախագծերի ցանկում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Մրցույթին ներկայացվել էր ավելի քան 450 հայտ շուրջ 50 երկրից։

«Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Հակոբ Հովհաննիսյանը հաջողությամբ ներկայացրել է նախագիծը՝ դառնալով մրցույթի եզրափակիչ փուլ անցած 9 լավագույն մասնակիցներից մեկը։

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Բրյուսելում, որտեղ տարբեր երկրների մասնագիտական կրթության ոլորտի ներկայացուցիչներ ցուցադրել են ուսուցման և ուսումնառության նորարարական մոտեցումներ՝ ուղղված առանցքային կարողությունների զարգացմանը, համայնքային ներգրավվածությանը, կրթության և իրական կյանքի միջև կապի ամրապնդմանը։

Հայկական պատվիրակության կազմում էր նաև ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Սիրանուշ Մելոյանը։ Նրա խոսքով՝ այս ձեռքբերումը կարևոր էր միջազգային հարթակում Հայաստանի մասնագիտական կրթության համակարգը, իրականացվող նորարարական նախաձեռնությունները և հաջողված փորձը ներկայացնելու առումով։ Այն նաև վկայում է ՀՀ ՄԿՈՒ հաստատությունների մասնագիտական ներուժի և միջազգային մրցունակ կրթական նախագծեր ստեղծելու կարողության մասին»,- ասվում է հաղորդագրությունում։