ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համատեղ օդային հարվածների նոր շարք են ձեռնարկել Եմենում ութ թիրախների ուղղությամբ, BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնը։ Հարձակումների թիրախ են դարձել ստորգետնյա պահեստարան, ինչպես նաև հութիների «հրթիռային և հետախուզական հնարավորությունները», ասվում է հաղորդագրության մեջ: Եմենի լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածների թիրախ են դարձել մայրաքաղաք Սանան, ինչպես նաև երկրի այլ շրջաններ։ …

