Հնդկաստանն արձագանքել է ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ Բաքվի դժգոհություններին

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, սակայն Նյու Դելին նաև հոգ է տանում իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանման մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու պատճառով Ադրբեջանի քննադատության մասին հարցին։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, սակայն բացի այս՝ մենք նաև իրականացնում ենք պաշտպանական արտահանման խթանման Հնդկաստանի քաղաքականությունը»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս կրկին դժգոհել էր, որ  Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը «բացահայտ զինում են Հայաստանին՝ դրանով իսկ փորձելով Բաքվին ինչ-որ բան ապացուցել»։

«Նրանք դա անում են բացահայտ և ցուցադրաբար, նույնիսկ փորձում են մեզ ինչ-որ բան ապացուցել։ Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել: Այս դիրքորոշումը մենք հստակ փոխանցել ենք Հայաստանի իշխանությանը և այն կողմերին, որոնք այսօր փորձում են հոգ տանել Հայաստանի մասին։ Եթե ​​մենք մեզ համար լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել»,- սպառնացել էր Ալիևը «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» համաժողովի ժամանակ ունեցած ելույթում։