Փարիզի հայտնի «Մուլեն Ռուժ» ջրաղացը հրդեհի հետևանքով վնասվել է

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ «Մուլեն Ռուժի» ջրաղացը, գիշերը տուժել է հրդեհից։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ դրա թևերը փլուզվել են։

Միջադեպի ընթացքում ոչ ոք չի տուժել, հայտնել են հրշեջ ծառայության աշխատակիցները: Թե կոնկրետ ինչից է առաջացել հրդեհը, դեռևս չի հաղորդվում։ Համացանցում հրապարակված լուսանկարներում ու տեսանյութերում երևում են էստրադային թատրոնի դիմացի մայթին ընկած ջրաղացի թևերը։

Թատրոնը, որը գտնվում է «Մուլեն Ռուժ» ջրաղացի ներսում, սկսել է աշխատել 1889 թվականին, նույն ժամանակ, երբ Ֆրանսիայի մայրաքաղաքում ավարտվել է Էյֆելյան աշտարակի շինարարությունը: Այստեղ հավաքվել է փարիզյան ամբողջ բոհեմը։ Տարիների ընթացքում թատրոնում ելույթ են ունեցել այնպիսի արտիստներ, պարողներ և երգիչներ, ինչպիսիք են Իվետ Ժիլբերը, Ժաննա Ավրիլը և Լուիզ Վեբերը։ Ենթադրվում է, որ «Մուլեն Ռուժ»-ում արտիստների ելույթների շնորհիվ է, որ կանկան պարը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել: