Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելու վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Զեկուցվել է, որ 2022 թ.-ի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և …

