Վրաստանում զինված տղամարդը կրակ է բացել Ռուսթավի քաղաքի Ստամբուլյան շուկայում (Թբիլիսիից 40 կմ հեռավորությամբ)։ Նախնական տվյալներով՝ չորս մարդ է սպանվել, կան նաև վիրավորներ։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ չորս մարդ է զոհվել Ռուսթավի քաղաքի շուկայում 1988 թվականին ծնված տղամարդու կրակոցների հետևանքով։ «Պարզվել է, որ շուկայի տարածքում մի քանի կրակոց է արձակել 1988 թվականին ծնված Գ.Օ.-ն, …

