Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը:

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը զեկուցել է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը կոմունիկացված գանգատների և կատարված աշխատանքների համեմատական վերլուծության և 2022-2023 թթ. Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հոդվածներով կոմունիկացված գանգատների համեմատական վերլուծության մասին: Մանրամասներ են ներկայացվել նաև կոմունիկացված գանգատի կապակցությամբ ՀՀ կառավարության դիրքորոշման ձևավորման ընթացակարգի վերաբերյալ:

Վճիռների և որոշումների կատարման հետ կապված նշվել է, որ իրականացվել են ՄԻԵԴ-ի վճիռների/որոշումների կատարմանն ուղղված ընդհանուր և անհատական միջոցառումներ, արձանագրված խնդիրների լուծման նպատակով համագործակցություն է ծավալվել ներպետական շահագրգիռ մարմինների հետ, տեղեկատվություն է ներկայացվել ԵԽ Նախարարների կոմիտե, իրականացվել է ՄԻԵԴ-ի վճիռների/որոշումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներ: Նշվել է, որ ԵԽ նախարարների կոմիտեի կողմից վերահսկվող ՄԻԵԴ վճիռներով արձանագրված խախտումների շրջանակում կան խստացված ընթացակարգով վերահսկվող գործեր և ստանդարտ ընթացակարգով վերահսկվող գործեր:

Վարչապետին զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում տպագրվել է ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի առաջին տեղեկագիրը, որն ընդգրկում է ՄԻԵԴ-ի 2018-2020 թվականների կարևորագույն գործերի համառոտագրերը։ Տպագրվել է նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի թվով երկրորդ տեղեկագիրը։ Զեկույցի համաձայն, ընթացքում են երրորդ ձեռնարկի շուրջ հետազոտական և պատրաստման աշխատանքները, որը նվիրված է լինելու ներպետական մակարդակում ՄԻԵԴ-ի վճռի կամ որոշման հիման վրա վերաբացումներին և դրանց գործնական առանձնահատկություններին:

Օրենսդրության կատարելագործման և միջազգային համագործակցության շրջանակում գրասենյակն իրավական դիրքորոշումներ է տրամադրել թվով 73 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ և ներկայացրել համապատասխան առաջարկություններ, մշակվել են թվով 4 իրավական ակտերի նախագծեր, որոնք սահմանված ընթացակարգով ընդունվել են, կազմակերպվել և իրականացվել են թվով 5 դասընթացներ (ԵԽ, ԵՄ, ՄԱԿ):

Հաշվետվության առանձին կետերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, դիտարկումներ և առաջարկություններ են ներկայացվել գրասենյակի կատարած աշխատանքի և հետագա անելիքների շուրջ։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ մեխանիզմ, որով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների և վճիռների արդյունքում ՀՀ-ում հետագայում բացառվում են նմանօրինակ խնդիրները: Ի պատասխան Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ դա միջգերատեսչական հանձնաժողովի ֆորմատն է, որը լավագույն մեխանիզմն է այդ առումով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է. «Բոլոր իրավասու մարմինները մասնակցում են, այդ թվում՝ դատական համակարգը պալատներով, և հատ առ հատ քննարկում ենք պատճառների վերացման սցենարները դատավարության ժամկետների մասով, վերջին նիստի արդյունքում մեծ արձանագրություն է կազմվել պատճառների վերացման անելիքների մասով»:

Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է այն մասին, որ մեծ հաշվով երկարաժամկետում ՄԻԵԴ-ի վճիռները նաև ինդիկատոր են, թե բարեփոխումներն ինչպես են ընթանում և ինչպես են կյանքի կոչվում: Վարչապետի խոսքով՝ առնվազն այս դիտանկյունից պետք է նայել հարցին: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կանխավարկածն այն չէ, որ մինչև ՄԻԵԴ-ի վճիռ չկա, այդ հարցերով ոչ մեկը չի զբաղվում, բայց մյուս կողմից՝ դա հայացք է այլ տեղից, որը Նիկոլ Փաշինյանի կարծիքով, պրակտիկ աշխատանքների մեջ օգտակար կարող է լինել այն առումով, եթե ինչ-որ մասով անդրադարձ կատարվում է: Վարչապետի դիտարկմամբ՝ այսպես թե այնպես ամեն վճիռ իր առանձին բովանդակությունն ունի, այսինքն՝ կարող են լինել հարցեր, որոնց անդրադարձ կլինի, կարող են լինել հարցեր, որոնց անդրադարձ չի լինի:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար: Մանավանդ, որ ՄԻԵԴ-ը մի կառույց է, որն ակնհայտորեն և՛ Հայաստանում, և՛ ընդհանրապես ամբողջ Եվրոպայում բացարձակ հեղինակություն է վայելում, որը նաև ռեսուրս է ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման համար:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երբ որոշում էր կայացվում, որ Վարչապետի աշխատակազմում պետք է այսպիսի գրասենյակ ստեղծվի՝ դրա հիմնավորումներից մեկը հենց այն էր, որ այդ գրասենյակը լինի կենտրոնում, որպեսզի ազդակներն այստեղից համահավասար գերատեսչություններին և ինստիտուտներին գնան: Վարչապետի խոսքով՝ այդ տրամաբանությունն է դրվել և այդ տրամաբանությունը պետք է անընդհատ ոչ միայն ուժեղացնել, այլ նաև ինքնաշխատ ռեժիմի մեջ դնել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ պետք է ինտենսիվ աշխատանք տանել: