Մոտ 1 մլն դոլար կանխիկ գումար, 17 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը

Լուրեր

22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ներկայացրել է 2023 թվականի հայտարարագիրը։

Արսենյանն ունի 17 անշարժ գույք, որից երկուսը բնակելի տուն է, մեկը՝ Գյումրիում, մյուսը՝ Երևանում: Մյուս անշարժ գույքերը կա՛մ հասարակական նշանակություն ունեցող շինություն են, կա՛մ հողամաս, սակայն Արսենյանն ունի հայտարարագրված գույք, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունն է, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում: Ներկայացված գույքերը պատգամավորը ձեռք է բերել գնման միջոցով։ 2023 թվականին Գուրգեն Արսենյանը անշարժ գույք ձեռք չի բերել, ոչ էլ վաճառել է։

Պատգամավորն ունի 4 մեքենա. BENTLEY՝ 2019 թվականի արտադրության, MERCEDES-BENZ՝ 2015 թվականի արտադրության, NISSAN 2018 թվականի արտադրության, RANGE ROVER՝ 2014 թվականի արտադրության:

Արսենյանը 6 ընկերությունների միանձնյա սեփականատեր է, իսկ մեկում էլ ունի բաժնային մասնակցություն՝ 13%։ Տարեսկզբին նա Նյու Յորքի ֆոնդային բորսայում ունեցել է 6,100,000 դոլարի արժեթղթեր, տարեվերջին մնացել է 2,083,000 դոլարի։

Արսենյանը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս որպես փոխառություն մեծ գումարներ է տրամադրել տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև որդուն՝ Բաբկեն Արսենյանին։ Տարեվերջին նրա տված փոխառությունների ընդհանուր արժեքը կազմում է 2 մլն 870 հազար դոլար և 69 մլն 300 հազար դրամ։

Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է նաև 4 միլիոն դրամը գերազանցող բազմաթիվ իրեր։ Նրա հայտարարագրում տեսնում ենք 32,055,700 դրամ  արժողությամբ ոսկյա ձուլակտոր, 82 մլն դրամ արժողությամբ ժամացույց, 110 մլն դրամ արժողությամբ խոհանոցային կահույք,  235,9 մլն դրամ արժողությամբ նկարների հավաքածու և այլ թանկարժեք իրեր՝ հուշադրամների հավաքածու, ճաշասենյակի կահույք, հյուրասենյակի կահույք և ննջասենյակի կահույք։

Թանկարժեք գույքի շարքում առկա են նաև 5 միլիոն դրամ արժողությամբ հեռուստացույց, ակոսափող հրացան՝ 6 միլիոն դրամ արժողությամբ, հեռադիտակ՝ 8500 դոլար արժողությամբ, ճաշի սպասքի հավաքածու և արծաթյա սպասքի հավաքածու՝ ընդհանուր 118 հազար դոլար արժողությամբ։

Պատգամավորի բանկային հաշվին առկա գումարը, ըստ հայտարարագրի, կազմում է մոտ 450 հազար դոլար։ Վերջինս հայտարարագրել է նաև 977 հազար 600 դոլար, 6 մլն 780 հազար դրամ և 58 հազար եվրո կանխիկ գումար։

Արսենյանը նաև ստացել է 9 միլիոն 983 հազար դրամ աշխատավարձ Ազգային ժողովից,  2,300,000 դրամ շահաբաժին իրեն պատկանող «Յունիքորն գրուպ» ՓԲԸ-ից։ Արսենյանը նույն «Յունիքորն գրուպ ՓԲԸ»-ից ստացել է 2 միլիոն 160 հազար դրամ գումար՝ որպես տարածքի վարձակալության վճար։

Գուրգեն Արսենյանը 1990-1994-ին եղել է ՀՀԿ անդամ, հետագայում հիմնել է «Միավորված աշխատանքային կուսակցությունը», ավելի ուշ Արսենյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Գուրգեն Արսենյանը պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

 

Անժելա Պողոսյան